1 / 3Ձեռագործ կավե սափոր, պատված փայլուն կանաչ և կարմիր թրծած շերտով, զարդարված նուռի և խաղողի բարձրաքանդակ դետալներով։ Զարդանախշի մեջ ընդգրկված են խաղողի տերևներ, ողկույզներ և հայկական նուռ՝ խորհրդանշելով պտղաբերություն և բարօրություն։ Սափորի ներսը պատված է կարմիր փայլուն շերտով, բռնակը՝ սև փայլուն կավից։ Հարմար է ինչպես գործնական, այնպես էլ դեկորատիվ օգտագործման համար։ Գառնիանի ՍՊԸ, ՀՀ, Գառնի համայնք, Ջ․ Ալեքյան 29։ Հուշանվերների խանութ սրահ։ Չափս՝ մոտ 21-14 սմ Քաշ՝ 625 գ Գին՝ 36600 դրամ