Զբաղմունքի տիպ
Ներառված է
Այս արշավը հիանալի համադրություն է պատմության, բնության և արկածի սիրահարների համար։ Գառնիից մեկնարկելով՝ջիպերով իջնում ենք դեպի Քարերի Սիմֆոնիա՝ վայելելով քարքարոտ հրաշք բնապատկերը։ Այստեղ զբոսաշրջիկներին առաջարկվում է ձիավարություն անմոռանալի լուսանկարներով։ Սիմֆոնիայից հետո շարունակում ենք Ազատի կիրճով՝ ջիպերով ուղևորությամբ։ Կիրճում սպասում է ավանդական գյուղական ճաշ, իսկ ցանկության դեպքում՝ վրանային գիշերակաց, խարույկ, ձկնորսություն լճակում։ Արշավը կարող է շարունակվել դեպի հանքային բուժիչ ջրեր, Բանավան գյուղ կամ ուղղվել Ազատի ջրամբար, որտեղ հնարավոր է տեղադրել վրաններ ժայռի վրա, կազմակերպել խորովածի երեկո և նավարկություն։ Արշավը կատարյալ է այն զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկանում են համատեղել քայլարշավ, արկածային տրանսպորտ, ավանդական խոհանոց և վայրի բնության հանգիստ։ Տուրը տևում է մինչև հաջորդ օրը ժամը 14։00-ն։ Տուրի ընթացքում մատուցվում է գյուղական սնունդ, սուրճի և թեյի հյուրասիրություն։ Տուրի արժեքը սկսած 20000 դրամից։ Խմբային տուրի դեպքում՝ 10 անձի համար 1 ուղեկցորդ։ Հեռ․ 095515552
Եղանակ