MY GARNIGift shop in your pocket
ԱպրանքներԾառայություններՆկարներԲլոգՄեր մասինԿապ
ԱպրանքներԾառայություններՆկարներԲլոգ

Բաժանորդագրվեք

Ստացեք նորություններ նոր ապրանքների և հատուկ առաջարկների մասին։

MY GARNIGift shop in your pocket

Հայկական ձեռագործ ապրանքներ, կերամիկա և նվերներ՝ ստեղծված Գառնիում։

Հետևեք մեզ

Խանութ

  • Ապրանքներ
  • Ծառայություններ
  • Նկարներ

Ընկերություն

  • Բլոգ
  • Մեր մասին
  • Կապ մեզ հետ

Կապ մեզ հետ

Կոտայքի մարզ, Գառնի գյուղ, Գեղարդի խճուղի, 4-րդ փակուղի, տուն 6+374 95 51 55 52info@mygarni.com

© 2026 MyGarni LLC. Բոլոր իրավունքները պաշտպանված են

ԳլխավորԿատալոգԶամբյուղՆկարներԻմ էջը
Ծառայություններ/Արշավներ/Քայլարշավ-գիշերակաց՝ Գառնի-Քարերի Սիմֆոնիա-Ազատի ջրամբար

Քայլարշավ-գիշերակաց՝ Գառնի-Քարերի Սիմֆոնիա-Ազատի ջրամբար

20,000֏

Մանրամասն

Բարդություն
Միջին
Գիշերակաց
✓
Խմբի չափ
10 հոգի
Ուղեկցորդ
✓
Մեկնարկի վայր
Գառնի

Եղանակ

ԳարունԱմառԱշունՁմեռ

Նկարագրություն

Քայլարշավ Գառնիից՝ Մաշտոց Հայրապետ եկեղեցի, Քարերի Սիմֆոնիա, Ազատի ջրամբար Այս քայլարշավը հիանալի համադրություն է պատմության, բնության և արկածի սիրահարների համար։ Երթուղին մեկնարկում է Գառնի գյուղի կենտրոնական հրապարակից։ Առաջին կանգառը Մաշտոց Հայրապետ եկեղեցին է, որտեղ մասնակիցները ծանոթանում են միջնադարյան հոգևոր ժառանգությանը։ Այնուհետև իջնում ենք դեպի աշխարհահռչակ Քարերի Սիմֆոնիա՝ վայելելով բազալտե սյուներով ձևավորված եզակի ու տպավորիչ բնապատկերը։ Քարերի Սիմֆոնիայում զբոսաշրջիկներին առաջարկվում է ձիավարություն, ինչպես նաև հնարավորություն՝ հիշարժան լուսանկարների և ֆոտոսեսիայի համար։ Այնուհետև քայլարշավը շարունակվում է Ազատի կիրճի ուղղությամբ։ Կիրճում նախատեսված է կանգառ Բարդիների պուրակ հանգստի գոտում՝ հանգստի և թեթև ընդմիջման համար։ Երթուղու հաջորդ հատվածը տանում է դեպի Ազատի ջրամբար, որտեղ կազմակերպվում է սուրճի և թեյի հյուրասիրություն՝ գեղեցիկ ջրային տեսարանների ֆոնին։ Ազատի ջրամբարում, բարձունքի վրա, տեղադրվում են վրանները, կազմակերպվում է խարույկի վայր, որտեղ մասնակիցները կարող են վայելել գիշերակացը՝ ջրամբարի տպավորիչ տեսարանով։ Վերադարձը ջրամբարից իրականացվում է հաջորդ օրը՝ մեքենայով։ 📍 Երթուղի՝ Գառնի – Մաշտոց Հայրապետ – Քարերի Սիմֆոնիա – Ազատի կիրճ – Ազատի ջրամբար 🌿 Բարդություն՝ միջին 📷 Ֆոտոարշավ՝ հարմար է բնապատկերային և արկածային լուսանկարների համար 🐎 Լրացուցիչ հնարավորություն՝ ձիավարություն (ըստ ցանկության) 🚗 Վերադարձ՝ մեքենայով 💰 Տուրի արժեքը՝ սկսած 20,000 դրամից 👥 Խմբային տուր՝ մինչև 10 անձի համար՝ 1 ուղեկցորդ 📞 Կապ՝ 095 51 55 52

Նմանատիպ ծառայություններ

Արշավներ
Լեռնային քայլարշավ՝ Գառնի-Խոսրովի անտառ-Աղջոց վանք
Արշավներ

Լեռնային քայլարշավ՝ Գառնի-Խոսրովի անտառ-Աղջոց վանք

30,000֏
Քայլարշավ Գառնիից՝ Մաշտոց Հայրապետ եկեղեցի, Քարերի Սիմֆոնիա, Ազատի ջրամբար․
Արշավներ

Քայլարշավ Գառնիից՝ Մաշտոց Հայրապետ եկեղեցի, Քարերի Սիմֆոնիա, Ազատի ջրամբար․

15,000֏
Լեռնային քայլարշավ՝ Գառնի-Քարերի Սիմֆոնիա-Խոսրովի ջրվեժներ
Արշավներ

Լեռնային քայլարշավ՝ Գառնի-Քարերի Սիմֆոնիա-Խոսրովի ջրվեժներ

40,000֏
Քայլարշավ Գառնիից՝   Հավուց Թառ
Արշավներ

Քայլարշավ Գառնիից՝ Հավուց Թառ

15,000֏