Ուղեկցորդի լեզուներ
Ներառված է
Մեկնում Երևանից Ծաղկաձորի Ճոպանուղի Սևանա լիճ Սևանավանքի եկեղեցի Սուրճի դադար “Ծովագյուղ” ֆուդքորթում Հին ԴԻլիջան՝ Շարամբեյան փողոց Հաղարծնի վանական համալիր (Ըստ ցանկության) 3կմ քայլարշավ՝ դեպի Մաթոսավանք՝ Դիլիջան ազգային պարկում Ժամանում Երևան։ Մեր օրը սկսվում է Ծաղկաձորի ճոպանուղուց, որտեղ ճոպանուղով կբարձանաք Թեղենիս լեռան գագաթը և կհիանաք հիասքանչ տեսարանով։ Այնուհետև կայցելենք Սևանա լիճ, որտեղ կայցելենք գեղեցիկ Սևանավանք՝ Սևանի թերակղզու վրա։ Դրանից հետո կունենանք սուրճի ընդմիջում Ծովագյուղ ֆուդքորթում, որտեղ նաև կարող եք ճաշել, եթե ցանկանաք։ Եթե ոչ, ճաշը կկազմակերպենք Դիլիջանում։ Շարունակելով ճամփորդությունը, կուղևորվենք Դիլիջան, որը հաճախ կոչվում է Հայաստանի Շվեյցարիա, որպեսզի վայելենք նրա կանաչ անտառները և լեռները։ Այնուհետև կայցելենք Դիլիջանի Շարամբեյան փողոց, որտեղ կտեսնեք և կզգաք հին Դիլիջանյան կոլորիտը։ Հետո կայցելենք Հաղարծին վանական համալիր։ Որպես հավելյալ տարբերակ՝ ըստ ցանկության,կարող ենք կազմակերպել նաև 3կմ քայլարշավ Դիլիջան ազգային պարկում, դեպի Մաթոսավանք, որը կտևի մոտավորապես 1,5ժամ։ Տուրը ամրագրելու համար կապ հաստատեք WhatsApp-ի +37499855414 հեռախոսահամարով։ 1-2 անձ — 240 $։ Գինը ներառում է՝ Հարմարավետ տրանսպորտ Անգլերեն կամ ռուսերեն խոսող գիդ Ծաղկաձորի ճոպանուղու տոմսեր Սուրճ քաղցրավենիքով Ջուր ավտոմեքենայում Ճաշը ներառված չէ։ Եթե ընտրում եք նաև քայլարշավ դեպի Մաթոսավանք, ապա գործում է լրացուցիչ վճար՝ 60$։