🌱10 տարի առաջ այս օրը ծնվեց մի գաղափար, որը ձեռագործ զարդերի ոլորտում միակն էր իր տեսակով և դեռ ոչ ոք չգիտեր, թե ինչ պատմություն է կերտվելու և թողնելու իր հետքը տարիներ անց...💚 ✨️Այդ գաղափարը կտավ֊յուղաներկով ստեղծված մանրանկար֊զարդեր ստեղծելն էր, որին ի սկզբանե հավատացին հաշված մարդիկ... 🏆Այս մտահղացման հեղինակային իրավունքը պաշտոնապես գրանցեցի 181 երկրում 2023 թվականին։ 💙Ես անչափ շնորհակալ եմ իմ հաճախորդներին, հետևորդներին, ընկերներին և հարազատ մարդկանց, ովքեր տարիներ շարունակ ինձ ոգեշնչել են ստեղծագործելու, չհանձնվելու և ընտրել իմ զարդերն ու գնահատել աշխատանքս։ 🎨Իմ զարդերի միջոցով ես անվերջ խոսում եմ այս կյանքում կարևորագույնի մասին` սիրո, ընտանիքի, դրականն ու գեղեցիկը մարդկանց և շրջապատող աշխարհի մեջ նկատելու և տեսնելու ունակության, մշտապես գունեղ լավատեսության պրիզմայից կյանքին նայելու մասին և փոխանցում իմ գույներով այն դրական էներգիան ու ջերմությունն, ինչն իմ հոգու անբաժան մասն է։ 🍷Շնորհակալ եմ բոլորին իմ հետ այս ճանապարհն անցնելու համար։