Օգոստոսի 6-ին արշավեցինք դեպի Աժդահակ լեռ-լիճ, մեկնարկը Գառնիից էր, ջպերով շարժվեցինք, նախ կանգառ կատարեցինք Գեղարդագլուխ, լուսանկարվեցինք, սուրճ խմեցինք, և այդ գեղատեսիլ բնությունը վայելելով շարժվեցինք առաջ, հաջորդ կանգառը Գեղարդալճում էր, այդտեղ ևս ընդմիջում արեցինք, դիտարկեցինք վիշապաքարերը, ժայռապատկերները, ու շարունակեցինք դեպի Աժդահակ, ստորոտին թողեցինք մեքենաները և քայլարշավով մոտ մեկ կիլոմետր շարժվեցինք դեպի հիասքանչ գագաթը, որտեղ մեր առաջ բացվեց խառնարանային լիճը, մենք գտնվում էինք 3250 մետր բարձրության վրա, ամբողջ Գեղամա լեռնաշխարհը մեր առաջ էր, բոլորի մոտ բարձր տրամադրություն էր։ Երկու ժամ անցկացնելով գագաթում, մենք հետ եկանք գյուղ։