MY GARNIGift shop in your pocket
ԱպրանքներԾառայություններՆկարներԲլոգՄեր մասինԿապ
ԱպրանքներԾառայություններՆկարներԲլոգ

Բաժանորդագրվեք

Ստացեք նորություններ նոր ապրանքների և հատուկ առաջարկների մասին։

MY GARNIGift shop in your pocket

Հայկական ձեռագործ ապրանքներ, կերամիկա և նվերներ՝ ստեղծված Գառնիում։

Հետևեք մեզ

Խանութ

  • Ապրանքներ
  • Ծառայություններ
  • Նկարներ

Ընկերություն

  • Բլոգ
  • Մեր մասին
  • Կապ մեզ հետ

Կապ մեզ հետ

Կոտայքի մարզ, Գառնի գյուղ, Գեղարդի խճուղի, 4-րդ փակուղի, տուն 6+374 95 51 55 52info@mygarni.com

© 2026 MyGarni LLC. Բոլոր իրավունքները պաշտպանված են

ԳլխավորԿատալոգԶամբյուղՆկարներԻմ էջը
Վերադառնալ բլոգ
12 նոյեմբերի, 2025 թ.·1 րոպե·200

Գառնի-Խոսրովի անտառ-Աստղիկի և Վահագնի ջրվեժներ

🌿 Արշավ դեպի Խոսրովի անտառ՝ ձիավարությամբ,Եղբայրության աղբյուր, Աստղիկի և Վահագնի ջրվեժներ Նոյեմբերի 7-ին MyGarni թիմը կազմակերպեց հերթական անմոռանալի արշավը դեպի Խոսրովի պետական արգելոց։ Օրը՝ արևոտ էր, հով ու հաճելի եղանակ , բարձր տրամադրությամբ՝ բնության անզուգական գեղեցկությամբ, ձիավարությամբ շարժվեցինք՝ Գառնի ձորից մինչև Եղբայրության աղբյուր, որտեղ կանգ առանք մի փոքր հանգստի և գյուղական ճաշի համար։ Թոնրի տաք հացի բույրը, թարմ կանաչին, պանիրն ու գինին, ավանդական չլբուրը, միախառնվել էին մաքուր օդին՝ ստեղծելով անկրկնելի մթնոլորտ։ Բնության այդ խաղաղ անկյունում թվում էր, թե ժամանակը կանգ է առել։ Ճանապարհին ձիերի մեղմ քայլերը խառնվում էին լեռներից իջնող քամու շշուկին, և Ազատ գետի շառաչին։ Արևը մեղմորեն փայլում էր Խոսրովի լեռների լանջերին՝ ոսկեգույն դարձնելով ամեն ծառի տերև։ Աշնան գույներով շարված ճանապարհը կարծես հրավիրում էր գնալ ավելի խոր՝ դեպի անտառի սիրտը։ Հանգստից հետո շարունակեցինք ճանապարհը՝ այս անգամ քայլարշավով դեպի Աստղիկի և Վահագնի ջրվեժներ։ Ջրի աղմուկը, արևի շողերի խաղը քարերի վրա ու ծառերի միջով անցնող լույսը ստեղծում էին մի հեքիաթային տեսարան, որը բառերով նկարագրելը գրեթե անհնար է։ Բնությունը խոսում էր՝ իր ձայնով, իր լռությամբ, իր խաղաղությամբ։ Օրը ավարտվեց ջերմությամբ ու ժպիտներով։ Մենք զգացինք այն նույն բանը, ինչի համար միշտ արժե նորից վերադառնալ բնություն՝ հավասարակշռություն, ազատություն և ուժ։

Նմանատիպ հոդվածներ

Վարդավառ 2026 Գառնի
13 հուլիսի, 2026 թ.·1 րոպե

Վարդավառ 2026 Գառնի

Վարդավառը Գառնիի հեթանոսական տաճարում․ հուլիսի 12-ի տոնական մթնոլորտը

Կարդալ ավելին →
Գառնի-Հավուցթառ քայլարշավ
20 ապրիլի, 2026 թ.·1 րոպե

Գառնի-Հավուցթառ քայլարշավ

Կարդալ ավելին →
Արմինս
15 ապրիլի, 2026 թ.·1 րոպե

Արմինս

Կարդալ ավելին →