Ձիավարությունը սկսում ենք ժամը 9։00-ին՝ Գառնիի ձորից։Հատում ենք Ազատ գետը և մուտք ենք գործում Խոսրովի Անտառ պետական արգելոց և անցակետից շարունակում ենք ճանապարհը՝ անտառային միջավայրով և գետի կողքով՝ մինչև Եղբայրության աղբյուր։ Այստեղից սկսվում է դեպի Վահագնի և Աստղիկի ջրվեժներ տանող ճանապարհը, այն հագեցած է գեղեցիկ ու հարուստ բուսականությամբ, հետաքրքիր արահետով։ Ջրվեժներում կազմակերպվում է ֆոտոսեսիա, թեյի, սուրճի ու հացի ընդմիջում։ Վերադարձը նույն երթուղով՝ մինչև ժամը 17։00։ 🚩 Սկիզբ՝ Գառնի, 09:00 🥾 Տևողություն՝ մոտ 5 ժամ 🌿 Բարդություն՝ միջին 📷 Խորհուրդներ՝ լուսանկարելու կանգառներ, միջնադարյան ճարտարապետություն, բնության դիտարկում 🥗 Հնարավորություն՝ թեթև սնունդ կամ գյուղական ճաշ՝ նախապես պատվերով։ Հոկտեմբերի 11- ին՝ Գառնիի ձոր, 9։00