Զբաղմունքի տիպ
Ներառված է
Գառնի-Քարերի Սիմֆոնիա-Ազատի կիրճ-Հանքային տաք բուժիչ աղբյուրներ-Բանավան։ Տուրը սկսվում է 9։00-ին։ Սկսում ենք Գառնիի հեթանոսական տաճարից, անցնում ենք Գառնի գյուղի միջով՝ այցելում Խումարաժամ (4-5-րդ դար), Մաշտոց Հայրապետ եկեղեցի, շարժվում ենք Քարերի Սիմֆոնիա-Ազատի կիրճ՝ Ազատ գետի տաք և սառը վտակների միացման վայր, ճանապարհը անցնում է Խոսրովի պետական արգելոցի կողքով՝ հասնելով հանքային տաք բուժիչ աղբյուրներ, որից բարձրանում ենք Բանավան թաղամաս։ Տուրը տևում է մինչև ժամը 17։00։ Տուրի ընթացքում մատուցվում է գյուղական սնունդ, սուրճի և թեյի հյուրասիրություն։ Տուրի արժեքը սկսած 30000 դրամից։ Խմբային տուրի դեպքում՝ 10 անձի համար 1 ուղեկցորդ։ Հեռ․ 095515552